Հոկտեմբեր 07,2025 19:05
Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցը։
Կրեմլի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների նախագահներն «անդրադարձել են երկկողմ համագործակցության մի շարք խնդիրներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող կացության շուրջ»։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ և այդ կապակցությամբ իր ջերմ մաղթանքներն է հայտնել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: