Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ճնշում գործադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ պատանդներին ազատ արձակելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Առաջնորդները քննարկել են Դոնալդ Թրամփի ծրագիրը և համաձայնել են ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումը շարունակելու անհրաժեշտության հարցում ՝ բոլոր առևանգվածների ազատ արձակումն ապահովելու համար», – հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել կանցլեր Մերցին Գերմանիայի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության համար և ասել, որ Իսրայելը «կշարունակի վճռականորեն գործել մինչև պատերազմի բոլոր նպատակների իրականացումը, այդ թվում՝ բոլոր առևանգվածների վերադարձը և Իսրայելի անվտանգության ապահովումը»։