ԱԺ-ում 44-օրյա պատերազմի զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովում որոշել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել փակ լսումների ընթացքում, 1Lurer.am-ին հայտնել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով»,- հավելել է Սիմոնյանը։

Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին: Նա հայտարարել էր, որ զեկույցը ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է։

2025-ի մարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025-ի խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։ Քոչարյանը նշել էր, թե համաձայն չէ պնդումերին, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետներ են խախտվել։

Կարդացեք նաև՝

Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան

Leave a Comment