https://arm.sputniknews.ru/20250927/evraerjakn-ankarvogh-e-irani-het-hamadzajnutjan-gal-mijukajin-gvortsarqi-harcum-lavrvov-93988425.html
«Եվրաեռյակն» անկարող է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային գործարքի հարցում․ Լավրով
«Եվրաեռյակն» անկարող է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային գործարքի հարցում․ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «Եվրաեռյակին» ի սկզբանե ինչ-որ պատրվակ էր պետք Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը վերադարձնելու համար։ 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T21:45+0400
2025-09-27T21:45+0400
2025-09-27T22:07+0400
ռուսաստան
եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա)
իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93984964_0:0:1280:721_1920x0_80_0_0_f34ed3595f0059b49faa81a7fbd62525.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եվրաեռյակի» կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցություններին շանս չտալը ցույց է տալիս բանակցելու` նրանց լիակատար անկարողությունը։Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ«Սա բոլոր ճակատներում բանակցելու լիակատար ձախողում է… Իրանը պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է երկխոսության, թեև ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն։ Իրանը պարբերաբար շփվել է այսպես կոչված «եվրաեռյակի» հետ։ Սակայն այս հաղորդակցության արդյունքը հաստատում է միայն մեկ բան` «եվրաեռյակը» պետք է որևէ պատրվակ գտներ պատժամիջոցների ռեժիմը վերականգնելու համար»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։Ինչպես նշել է ռուս նախարարը, փոխզիջումների մասին Իրանի բոլոր առաջարկները մերժվել են:Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (բանաձև 2231): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։Հետաձգման դիմաց ամբողջ հարստացված ուրանն ԱՄՆ-ին հանձնելու պահանջն անընդունելի է. Փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93984964_181:0:1166:739_1920x0_80_0_0_328d64c23e9d81dbe53eab4c01ed6383.jpg
ռուսաստան, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով
ռուսաստան, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «Եվրաեռյակին» ի սկզբանե ինչ-որ պատրվակ էր պետք Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը վերադարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եվրաեռյակի» կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցություններին շանս չտալը ցույց է տալիս բանակցելու` նրանց լիակատար անկարողությունը։
«Սա բոլոր ճակատներում բանակցելու լիակատար ձախողում է… Իրանը պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է երկխոսության, թեև ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն։ Իրանը պարբերաբար շփվել է այսպես կոչված «եվրաեռյակի» հետ։ Սակայն այս հաղորդակցության արդյունքը հաստատում է միայն մեկ բան` «եվրաեռյակը» պետք է որևէ պատրվակ գտներ պատժամիջոցների ռեժիմը վերականգնելու համար»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է ռուս նախարարը, փոխզիջումների մասին Իրանի բոլոր առաջարկները մերժվել են:
«Երբ ինչ-որ բանի մասին հայտարարվեց, որ համաձայնության հույս կա, անմիջապես առավոտյան ի հայտ եկան նոր պահանջներ։ Դա գիտակցված գործողություն է, որն ուղղված է նրան, որպեսզի ձեռնամուխ լինեն Իրանի Իսլամական Հանրապետությանը տնտեսապես, ֆինանսապես և այլ ձևերով խեղդելու հերթական փուլին», – վստահ է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (բանաձև 2231): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։