«Եվրաեռյակն» անկարող է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային գործարքի հարցում․ Լավրով

https://arm.sputniknews.ru/20250927/evraerjakn-ankarvogh-e-irani-het-hamadzajnutjan-gal-mijukajin-gvortsarqi-harcum-lavrvov-93988425.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93984964_181:0:1166:739_1920x0_80_0_0_328d64c23e9d81dbe53eab4c01ed6383.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով

ռուսաստան, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «Եվրաեռյակին» ի սկզբանե ինչ-որ պատրվակ էր պետք Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը վերադարձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եվրաեռյակի» կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցություններին շանս չտալը ցույց է տալիս բանակցելու` նրանց լիակատար անկարողությունը։

Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ

«Սա բոլոր ճակատներում բանակցելու լիակատար ձախողում է… Իրանը պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է երկխոսության, թեև ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն։ Իրանը պարբերաբար շփվել է այսպես կոչված «եվրաեռյակի» հետ։ Սակայն այս հաղորդակցության արդյունքը հաստատում է միայն մեկ բան` «եվրաեռյակը» պետք է որևէ պատրվակ գտներ պատժամիջոցների ռեժիմը վերականգնելու համար»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է ռուս նախարարը, փոխզիջումների մասին Իրանի բոլոր առաջարկները մերժվել են:

«Երբ ինչ-որ բանի մասին հայտարարվեց, որ համաձայնության հույս կա, անմիջապես առավոտյան ի հայտ եկան նոր պահանջներ։ Դա գիտակցված գործողություն է, որն ուղղված է նրան, որպեսզի ձեռնամուխ լինեն Իրանի Իսլամական Հանրապետությանը տնտեսապես, ֆինանսապես և այլ ձևերով խեղդելու հերթական փուլին», – վստահ է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (բանաձև 2231): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։

Հետաձգման դիմաց ամբողջ հարստացված ուրանն ԱՄՆ-ին հանձնելու պահանջն անընդունելի է. Փեզեշքիան

Leave a Comment