Լա Լիգայի նախագահը բացատրել է, թե ինչու Յամալը չի ստացել Ոսկե գնդակը — Armsport.am

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը «Ոսկե գնդակ» չի ստացել իր երիտասարդ տարիքի պատճառով։

«Եթե Յամալը 23 տարեկանից մեծ լիներ, վստահ եմ, որ նա կստանար այդ մրցանակը։ Քանի որ նա ավելի երիտասարդ է, Լամինին շնորհվեց մեկ այլ մրցանակ՝ Կոպայի տիտղոսը», — Տեբասի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

2024/2025 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով 28 տարեկան է։ Երրորդ տեղը զբաղեցրեց ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Չորրորդը «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն էր, իսկ հինգերորդը՝ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

Leave a Comment