Բորիս Ավագյանի փաստաբանն ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չերնիկովան ասել է, որ Ավագյանը չի հավատում նրա ինքնասպանության վարկածին։ Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը մահացած է գտնվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում:

Փաստաբանն ասել է, որ Բորիս Ավագյանը հավատացյալ մարդ էր եւ ուներ ուժեղ բնավորություն։  RT-ին տված հարցազրույցում փաստաբանը Բորիս Ավագյանին անվանել է «մարտիկ, որը չի սիրում պարտվել»:

«Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին կրթված անձնավորություն էր, ով մանրամասն վերլուծում էր իր գործողությունների հնարավոր հետեւանքները»,- ասել է փաստաբանը։

Փաստաբանը նաեւ ասել է, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է չորեքշաբթի գիշերը ՝ քննարկելու նրա պաշտպանության հետ կապված հետագա գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ Բորիս Ավագյանի ձայնը ընկճված չէր:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ մաքսատուրքերի վճարումներից խուսափելու մեջ մեղադրվող Բորիս Ավագյանը երեքշաբթի օրը փախուստի էր դիմել դատարանի շենքից, երբ նրա գործով լսումների ժամանակ ընդմիջում էր հայտարարվել: Փաստաբանը դատարանից նրա փախուստը վերագրել է «բնավորության յուրահատկությանը», իսկ նրան բնութագրել է որպես կենսուրախ մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment