Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Նա Արծրուն Գալստյանն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա ոստիկանական ծառայող չի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։