«Կանգնած եք երկու ճանապարհի առաջ». Միքայել Սրբազանը՝ դատարանին

«Կանգնած եք երկու ճանապարհի առաջ». Միքայել Սրբազանը՝ դատարանին

«Պատվարժան դատարան, դուք համոզված եք, որ ես անմեղ եմ, բայց այստեղ շատերը համոզված են, որ դուք մեղավորության վերդիկտ եք տալու: Հիմա կանգնած եք այդ ճանապարհի առաջ. մեկը՝ ձախ, մեկը՝ աջ: Կգնաք ձախ՝ կստանաք ժամանակավոր բարիքներ այսօրվա հանցագործ իշխանությունների կողմից, գովասանքներ և հավիտենական դատապարտություն, կգնաք աջ՝ կստանաք ժամանակավոր դժվարություններ, բայց հավիտենական արդարացում: Ձեր օգուտը դուք գիտեք»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և, դիմելով ժողովրդին, ասաց. «Ինձ համար լրիվ մեկ է: Ես բանտում այնքան հնարավորություն ունեցա խոսել Աստծո և ինքս ինձ հետ: Ինձ համար մի՛ մտածեք, մի՛ տրտմեք, ժողովուրդ ջան, ես բանտի անազատության մեջ էլ ազատ եմ»:

Միքայել Սրբազանի խոսքը դատարանում

Leave a Comment