📷🎥 Ոսկե գնդակ 2025. Հայտնի են տղամարդկանց և կանանց լավագույն դարպասապահները

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2024/25 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն դարպասապահ: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում:

Իտալացի դարպասապահը մրցանակը ստացել է երկրորդ անգամ իր կարիերայում. նա առաջին անգամ ճանաչվել էր լավագույնը 2021 թվականին: Դոնարուման դարձավ երկրորդ դարպասապահը Էմիլիանո Մարտինեսից հետո, ով երկու անգամ արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին:

Կանանց ֆուտբոլում 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» խաղացող Հանա Հեմփթոնը:

Изображение

Изображение

Изображение

Leave a Comment