«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2024/25 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն դարպասապահ: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում:
Իտալացի դարպասապահը մրցանակը ստացել է երկրորդ անգամ իր կարիերայում. նա առաջին անգամ ճանաչվել էր լավագույնը 2021 թվականին: Դոնարուման դարձավ երկրորդ դարպասապահը Էմիլիանո Մարտինեսից հետո, ով երկու անգամ արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին:
Կանանց ֆուտբոլում 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» խաղացող Հանա Հեմփթոնը:
🧤 GIANLUIGI DONNARUMMA AND HANNAH HAMPTON THE 2025 YACHINE TROPHY WINNERS!#ballondor pic.twitter.com/fkUGyIwBzW
— Ballon d’Or (@ballondor) September 22, 2025