«Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ քանի դեռ ապրում է հավատը՝ արդարության, անվտանգության և հայրենի հողի վերադարձի հանդեպ». Արցախի պետնախարար

Արցախյան վերջին պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր և ողբերգական օրերից մեկն է։ Այն արցախահայության ցավի, կորստի և պայքարի խորհրդանիշն է։ Երկու տարի առաջ այս օրը Արցախը վճարեց ամենաբարձր գինը․ հայրենի հողը զավթվեց, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց տները, իսկ մի ամբողջ սերունդ՝ իր ապագան։ Մեզանից խլեցին մեր խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։

Այդուհանդերձ, Արցախի հարցը փակված չէ և երբեք էլ փակված չի լինելու։ Այն բաց վերք է ոչ միայն մեր ժողովրդի, այլև միջազգային հանրության խղճի վրա։ Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ քանի դեռ ապրում է հավատը՝ արդարության, անվտանգության և հայրենի հողի վերադարձի հանդեպ։

Այս օրը հիշեցնում է, որ պարտադրված կորուստները չեն կարող ջնջել Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքը ապրել իր հայրենիքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment