Ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ-ն ապօրինի որսամիջոցներ է առգրավել (ՖՈՏՈ)

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության. ԲԸՏՄ. ՖՈՏՈ

Ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ-ն ապօրինի որսամիջոցներ է առգրավել (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի որս և որսամիջոցներ է առգրավել։


Ինչպես հայտնում է ԲԸՏՄ-ն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։


Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։


Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։


Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։


ԲԸՏՄ-ից հայտնում են, որ իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։


 


Leave a Comment