Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության. ԲԸՏՄ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի որս և որսամիջոցներ է առգրավել։
Ինչպես հայտնում է ԲԸՏՄ-ն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։
Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։
Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։