Անկեղծ ասած՝ ես հոգնել եմ դրա վերաբերյալ հարցերից. Կիվու — Armsport.am

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Այաքսի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Ռումինացի մասնագետին նյարդայնացրին անցած մրցաշրջանի վերաբերյալ հարցերը, որոնց նպատակը ակումբի հոգեբանական վիճակը պարզելն էր։

«Անկեղծ ասած՝ ես հոգնել եմ անցյալ մրցաշրջանի վերաբերյալ հարցերից։ Կարծում էի, որ մենք այստեղ ենք՝ քննարկելու «Այաքսի» դեմ առաջիկա խաղը, բայց փոխարենը ես շարունակում եմ նույն հարցերը ստանալ։ Մենք ունենք ուժեղ թիմ, և նրանք դա ապացուցեցին Թուրինում իրենց խաղով։ Բայց, իհարկե, կարելի է շարունակել խնդիրներ գտնել՝ պարզապես նայելով արդյունքներին»,- ասաց Կիվուն մամուլի ասուլիսում։

«Այաքս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment