Մադրիդի «Աթլետիկոյի» տնային «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնը կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի 2026/2027 խաղարկության եզրափակիչ խաղը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ անգամ այս ստադիոնում գլխավոր եվրագավաթի եզրափակիչը անցկացվել էր 2019 թվականին: Այդ ժամանակ անգլիական դիմակայությունում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»: