Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 ըմբիշով – Armenia Today

Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 ըմբիշով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Զագրեբում Հայաստանը կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ): 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Մանվել Խնձրցյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ) և Հրայր Ալիխանյան (74 կգ): 

 

Leave a Comment