ՊԵԿ նախագահ․ Թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները

ՊԵԿ նախագահ․ Թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները

12 սեպտեմբերի 2025 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ներկայում վերահսկողական աշխատանքները կազմակերպվում են ռիսկերի վերլուծության հիման վրա, որի արդյունքում իրականացվում են թիրախային այցեր՝ ուղղված անկանխիկ գործարքների, ՀԴՄ-ների և այլ ֆինանսական խախտումների բացահայտմանը։

«Կիսում եմ այդ մտահոգությունը, և մեր ստուգումներն էլ են դա բացահայտում։ Եթե գիտեք, անցած տարի բարեփոխում տեղի ունեցավ՝ տարածքային տեսչությունները փակվեցին, և այժմ մեր տեսուչները Երևանում են աշխատում», – նշել է ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով, գործելաոճի փոփոխության արդյունքում կոմիտեն անցել է կանխարգելիչ մոտեցման՝ նպատակ ունենալով հայտնաբերել և կանխել անկանխիկ գործարքների ոլորտում հնարավոր խախտումները։

«Եթե ինչ-որ մեկը չի գործարկում իր անկանխիկ վճարման համակարգերը, մենք վարչական միջոցներով կդիմակայենք դրան», – հավելել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ ՊԵԿ-ը պատրաստ է օրենքի սահմաններում գործադրել անհրաժեշտ բոլոր լծակները՝ խախտումներին հակազդելու համար։

Leave a Comment