Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղը «Բարսելոնան» կանցկացնի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որը տեղավորում է 6 հազար հանդիսական, հաղորդում է «կապտանռագույնների» պաշտոնական կայքը։
«Ակումբը մեծ ջանքեր է գործադրում առաջիկա շաբաթների ընթացքում «Կամպ Նոու» վերաբացելու համար անհրաժեշտ վարչական թույլտվություններ ստանալու համար: Արդյունքում խաղը կանցկացվի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում: Ակումբը շուտով կտրամադրի հավելյալ տեղեկատվություն խաղի կազմակերպման և տոմսերի վաճառքի ընթացակարգերի վերաբերյալ»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Կամպ Նոու»-ում ընթացող վերակառուցման աշխատանքների պատճառով «Բարսելոնան» երկար չէր կարողանում որոշել խաղի անցկացման վայրը: Ավելի վաղ Լա Լիգան, որպես բացառություն, թույլ էր տվել ակումբին խաղալ «Վալենսիայի» դեմ 6 հազար հանդիսական տարողությամբ մարզադաշտում:
Լա Լիգայի 4–րդ տուրի «Բարսելոնա» – «Վալենսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: