Ընդդիմադիրներին կալանքներ տված Արմեն Դանիելյանը ՔՊ սրտի միակ և անփոխարինելի դատավորն է այլևս․ Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերաքննիչի «շենքի պարունակության» 7 ամյա ծառայությունը ՔՊ-ն, ի վերջո, գնահատեց, և այն Արմեն Դանիելյանը, ում դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այսօր ընտրվեց Վճռաբեկի դատավոր։

Քաղաքական բազմաթիվ գործերով ընդդիմադիրներին կալանքներ տված Արմեն Դանիելյանը ՔՊ սրտի միակ և անփոխարինելի դատավորն է այլևս։

Իսկ ինչ էին ասում Դանիելյանի մասին՝ ստորև, երբ նա նախկին իշխանությանն էր ծառայում և կալանքի էր տանում Նիկոլ Փաշինյանի ընկերներին։

Հ.Գ. Շարունակում եմ պնդել, որ Դանիելյանի իրական տեղը ՄԻԵԴ-ն է, Եվրոպան պետք է ճանաչի մերօրյա իրավունքի «Մխիթար Գոշին»»:

Leave a Comment