Արմեն Դանիելյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Արմեն Դանիելյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու։ 

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր: Նելլի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Լուսանկարը՝ ԱԺ կայքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment