Լուիշ Ֆիգուն նշել է, թե «Ռեալն» ու «Բարսելոնան» որ ֆուտբոլիստներով կարող են փոխանակվել

Պորտուգալիայի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, ով իր ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում» և Մադրիդի «Ռեալում», կարծիք է հայտնել, թե որ խաղացողները կարող էին ուժեղացնել երկու մեծանուն ակումբների կազմերը, գրում է Sport.es-ը։

Ֆիգուի համոզմամբ՝ կատալոնացիների կիսապաշտպան Պեդրին մեծապես կուժեղացներ «արքայական ակումբին», իսկ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն իդեալական ձեռքբերում կլիներ «Բարսելոնայի» համար։

Պեդրին, ով «Լաս Պալմասի» սան է, «Բարսելոնա» տեղափոխվել է 2020-ին։ Այդ ընթացքում մասնակցել է 205 հանդիպման, դարձել է 27 գոլի հեղինակ և կատարել 21 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 140 միլիոն եվրո։

Իսկ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն «Պենյառոլի» սան է և 2017 թվականից մշտական տեղ ունի Մադրիդի «Ռեալի» կազմում։ Մինչ այս պահը նա անցկացրել է 326 խաղ, դարձել 32 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment