Երեք օր առաջ հայաստանյան դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 40 օրով ժամանակավոր կալանավորել ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանիին։ Ուշագրավ է, որ կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատարանի վճիռը։
Դոնեցկի դատարանը նախորդ տարվա հոկտեմբերին, առանց Կինոիանիի ներկայության, վճռել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան․ ըստ դատարանի՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին վարձկան է և Ուկրաինայի կողմից մասնակցել է մարտական գործողությունների։
«Տելեգրաֆիա Պիրվելի»-ին որոշ մանրամասներ է ներկայացրել կալանավորված տղամարդու եղբայրը և ընկերը․ «Սահմանը հատելիս եղբայրս որևէ տեղեկություն չուներ, որ իրեն կկալանավորեն կամ որևէ խնդիր կլինի, հակառակ դեպքում տրամաբանական է, որ նա սահմանը հատելու որոշումը չէր կայացնի։
Հայկական սահմանին նրան ասել են, որ ինքը Ռուսաստանի կողմից հետախուզվում է, սակայն ո՛չ Գիորգին, ո՛չ էլ նրա շրջապատից որևէ մեկը որևէ տեղեկություն չի ունեցել այդ մասին»։
Factor TV-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում է հայտնաբերվել միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին, որի մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարությունը․ «Նրան սպառնում է Ռուսաստանին արտահանձնելու լուրջ վտանգ, և դուք հավանաբար գիտեք, թե որքան վտանգավոր և ռիսկային է դա, ինչպես նաև՝ ինչ կարող է պատահել, եթե նրան արտահանձնեն Ռուսաստանին»,- նշել է Կինոիանիի ընկերը։
Փաստացի, ստացվում է, Կինոիանին այսօր հաշվեհարդարի վտանգի առաջ է ինքնահռչակ պետության դատարանի վճռի հետևանքով։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը շեշտում է՝ սա միջազգային մեծ սկանդալ է։ Արթուր Սաքունցի դիտարկմամբ, նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ կարո՞ղ էր Հայաստանը չձերբակալել Կինոիանիին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԱՊՀ Քիշնևյան կոնվենցիան վավերացրել է, ինչը թույլ է տալիս ցանկացած հետախուզվող անձի հանձնում՝ բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Իրավապաշտպանը շեշտում է՝ կարող էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: