Արբիտրաժային դատարանի վճիռը չկատարելը շատ վատ հետևանքներ է բերելու տնտեսության համար․ Ֆերոյան 

Արբիտրաժային դատարանները ստեղծված են այն բանի համար, որ միջազգային ներդրողների իրավունքները մաքիսմալ պաշտպանվալ լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

«Երբ միջազգային ներդրողները տեսնում են, որ անգամ արբիտրաժային դատարանի վճիռն է Հայաստանի Հանրապետությունը խուսափում կատարել, կամ տարբեր խոչընդոտներ է դրա մասով առաջացնում, դա շատ վատ, բացասական հետևանքներ է բերելու տնտեսության համար։ Առավելևս մեր տնտեսությունը չի գտնվում լավ վիճակներում՝ ներդրումների ծավալները սարսափելիորեն կրճատվել են, ու նմանատիպ վարքագծերը էլ ավելի նպաստելու են ներդրումների ներգրավման կրճատմանը, կամ եղած ներդրումների ինչ-որ ձևով Հայաստանից արտահոսքին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment