Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը Հայաստանի ընտրանու դեմ նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է սպասելիքների մասին:
«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին, և մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը որակյալ թիմ ունի՝ ամուր պաշտպանությամբ, կարողանում է նաև վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել: Ես նաև գիտեմ, որ մեր առաջիկա մրցակցի կազմում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք փայլուն անհատական որակներ ունեն: Մենք պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը:
Ժոտայի վերաբերյալ ցանկացած հարգանքի տուրք ինձ փշաքաղեցնում է: Հաճելի է տեսնել, որ ամբողջ աշխարհում նման վերաբերմունք են ցուցաբերում», – նշել է Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը:
Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին: