Ձերբակալված սնանկության կառավարիչը տնային կալանքի տակ է

Հասարակություն

05.09.2025 | 12:22

Հակակոռուպցիոն կոմիտեն սեպտեմբերի 3-ին ձերբակալված սնանկության գործերով կառավարչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Factor TV-ն գրել էր այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դատական իշխանության ներկայացուցչին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեղադրանքով սնանկության գործերով կառավարչի է ձերբակալել։

Գործի շրջանակներում այս պահին դատական իշխանության որևէ ներկայացուցիչ մեղադրյալի կարգավիճակ չունի։

 

Արաքս Մամուլյան

Leave a Comment