Սեպտեմբերի 2-ի դրությամբ շուրջ 16 000 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ 11 259 անձ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն և 5000-ից ավելի անչափահաս, ովքեր ծնողների անձնագրերի փոփոխությամբ պայմանավորված ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։
«Սա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից 16 000 –ից ավելին արդեն ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»։