ԿԴՀ-ի ընտրանու դարպասապահը տեղափոխվեց Նոա — Armsport.am

«Նոան» ուժեղացրել է թիմի կազմը՝ նախապատրաստվելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի չեմպիոնի կազմին է միացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։

26-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել մեկ տարով՝ Շվեյցարիայի բարձրագույն խմբի «Սիոն» ակումբից վարձակալությամբ։

Ֆայուլուն Երևանի թիմում կխաղա 16 համարի մարզաշապիկով։ Նա նշել է, որ Հայաստան է ժամանել մեծ նպատակներով և պատրաստ է թիմի հետ պայքարել հաջողությունների համար։

Leave a Comment