Թրամփը խնդրել է Սի Ծինփինին ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին չմոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմում ամերիկյան օգնության մասին և խնդրել է նրան ողջույններ փոխանցել Պեկինում ռազմական շքերթին ներկա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։

«Թող նախագահ Սի Ծինփինինը և Չինաստանի հրաշալի ժողովուրդը ունենան հրաշալի և անմոռանալի տոներ։ Խնդրում եմ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավադրություն եք կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։

Շատ ամերիկացիներ զոհվեցին Չինաստանի հաղթանակի և փառքի համար մղվող պայքարում։ Հուսով եմ՝ Չինաստանում նրանց կհարգեն և կհիշեն իրենց քաջության և զոհաբերության համար»,-գրել է նա Truth Social-ում։

Leave a Comment