Հուսիները հայտարարում են, որ հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Իսրայելում չորս օբյեկտների վրա, որոնց թվում է նաև Գլխավոր շտաբի շենքը, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հուսիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին։ Խոսնակն ասել , որ հարձակումները «հաջողությամբ հասել են իրենց նպատակներին»։

Հուսիները նաև անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռով հարվածել են Կարմիր ծովում գտնվող MSC Aby նավին։

Leave a Comment