36-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի իսպանական «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է անդալուզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Չիլիացու պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։

Հարավամերիկացի ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում», Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Միլանի «Ինտերում»։ Սանչեսի վերջին ակումբը «Ուդինեզեն» էր։
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում չիլիացի հարձակվողը «Ուդինեզեի» կազմում մասնակցել է 14 խաղի, որոնցում չի կարողացել գոլ խփել։ Transfermarkt-ը Սանչեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։