Այս հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ ու պնդեց, որ կառավարությունը հենց ինքն է․․․

Կառավարությունը ես եմ, ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա, եթե կան այդպիսիք, թող դիմում գրեն, կամ ես նրանց կհանեմ։

Այսպես պատասխանեց Փաշինյանը հարցին, թե կառավարությունը (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը–խմբ) ընդունել է, որ ՀԷՑ–ի թեմայով Ստոկհոլմի արբիտրաժը ենթակա է պարտադիր կատարման։ Նա այս հարցից հունից դուրս եկավ ու պնդեց, որ կառավարությունը հենց ինքն է։

Փաշինյանը պնդեց, թե կառավարությունը արբիտրաժային դատարանում հաղթել է։

***




«Մենք քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց՝ Եկեղեցու հետ կապված պրոցեսներում անենք։

Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի` օր առաջ հեռանա, որ Էջմիածնի հավաքը չդառնա անբեկանելի իրողություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱԵ նկատմամբ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չի կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: «Այո՛, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա: Այո՛, ես որոշ պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ ինքն առաջնորդելու է գործընթացը և որ առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն:

Leave a Comment