Հաշվի առնելով վերջին օրերին գործընկեր ԱՌՔԱ համակարգի ոչ կայուն աշխատանքը՝ զգալի քանակությամբ բանկային քարտեր, որոնցով կատարվել են տրանսպորտային վճարումներ՝ հայտնվել են «սև ցուցակում»։ Թեև այս պահին բանկային քարտերով տրանսպորտի վճարումները հասանելի են, այդուհանդերձ վերջին օրերին ավելացել է պարտք կուտակած քարտերի քանակը, որոնք կարող են մերժման պատճառ հանդիսանալ, բայց քարտից գանձվի նախորդ ուղևորության կուտակած պարտքը, որը գոյացել է գործընկերոջ համակարգի ոչ կայուն աշխատանքի պատճառով։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե վալիդատորը մերժում է բանկային քարտով վճարումը, միաժամանակ գանձում է կատարում, ապա դա ձեր նախորդ վճարումից կուտակած պարտքն է, որը կարող է գոյանալ չորս հիմնական պատճառով․
․Քարտի անբավարար մնացորդ
․Քարտի սահմանաչափի գերազանցում
․Քարտի գործարքների քանակի սահմանաչափի գերազանցում
․ Գործընկերոջ համակարգի աշխատանքի անկայուն աշխատանք:
«ԹԵԼ–ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: