Շրջանառվում է հեղուկացված ածխաթթու գազ տեղափոխող ավտոցիստերնի պայթյունի պահը ֆիքսած տեսանյութը:
Պայթյունը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզում: Հեղուկացված ածխաթթու գազ տեղափոխող ավտոցիստերնին անհասկանալիորեն հարվածել է հետեւից ընթացող բեռնատարը` առաջացնելով պայթյուն:
Երկու վարորդներն էլ մահացել են տեղում, մոտակայքում գտնվող մեքենաներում երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։