Ամերիկացի տնտեսագետ և Հարվարդի պրոֆեսոր եւ հեղինակավոր գործիչ Ջեֆրի Սաքսը վստահ է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան «ռիսկի դիմեցին և պարտվեցին»։
Նրա ելույթի հիմնական կետերը.
«Ռուսաստանը հաղթում է մարտադաշտում։ Ուկրաինան բավարար անձնակազմ չունի, այն չի կարող համեմատվել Ռուսաստանի հետ զինամթերքի և զենքի առումով… Ռուսաստանը կհաղթի, դա ակնհայտ էր սկզբից»։
«Ուկրաինացիների զգալի մեծամասնությունը ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի բանակցություններով։ Զելենսկին, ըստ էության, այժմ ռազմական բռնապետ է։ Նրա պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է»։
Սաքսն ուկրաինական հակամարտությունն անվանել է «բացարձակապես անխոհեմ ամերիկյան արկածախնդրություն, որը սկսվել է 1990-ականներին»։
«Ես երբեք բարձր կարծիք չեմ ունեցել ամերիկացի ռազմավարների մասին։ Նրանց անհաջողությունները ցույց են տալիս, որ նրանք շատ խելացի չեն։ Նրանք սխալ են թույլ տվել, և կարծում եմ, որ դա կանխատեսելի էր»։
Տես նաեւ https://t.me/iravunk/56747