«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ճամփեզրին․ կան տпւժածներ

Դիտում ՝ 22 555

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment