Գվարդիոլան չի բացառում․ Մանչեսթեր Սիթին նրա սրտում է — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել ակումբի հետ գործող պայմանագրի երկարաձգումը։ Նրա ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի ամառ։

«Իմ պայմանագրով ևս երկու տարի է մնացել, և հնարավոր է՝ այն երկարաձգեմ ևս երկու տարով։ Հարցն այն է, թե երբ կցանկանամ կանգ առնել՝ այս տարի, երկու կամ չորս տարի անց։ Ես ժամանակ կվերցնեմ մտածելու համար, բայց հիմա կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է։

Թիմը բարձրացնում է իմ տրամադրությունը՝ սկսած ԱՄՆ-ում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունից։ Այնտեղ մենք ինչ-որ բան ստեղծեցինք, ես նկատեցի այն, ինչ մեզ պակասում էր անցած մրցաշրջանում։

Մարզումների ընթացքում աշխատանքը, մարմնի լեզուն, մանրուքները, ժամանակին ժամանելը, գնդակի նետումները՝ այս թվացյալ աննշան բաները ցույց են տալիս, որ թիմը պատրաստ է։ Կարծում եմ՝ սա կօգնի մեզ այս մրցաշրջանում լինել ավելի կայուն, քան նախորդում էր», — ասել է Գվարդիոլան Men in Blazers-ին տված հարցազրույցում։

Leave a Comment