Մшկրոնը կողմ է, որ Պпւտին-Զել ենսկի բանակցություններն անցկացվեն Ժնևում

Դիտում ՝ 23 836

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժնևը նշել է,  որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր։ Ֆրանսիայի առաջնորդը մերժել է Փարիզում հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Նա նշեց, որ իրավիճակը «այլ փուլում է» և անհրաժեշտ է գտնել «չեզոք երկիր»։

«Միգուցե Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ դա կլինի մեկ այլ երկիր։ Վերջին անգամ երկկողմ խորհրդակցությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում», — ասել է նա։

Պետության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկկողմ շփումների անցկացման հնարավորությունը։

Հիշեցենեք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ։

Զելենսկիի հետ միասին Սպիտակ տուն են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment