Թпւրքիայի հարավային նահանգում пւժգին հրդեհներ են

Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Իմամօղլու շրջանում անտառային հրդեհներ են։ Գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հրդեհները շրջանում բռնկվել են երկու տարբեր օջախներով ցերեկը ժամը 16։00-ին։

Հրդեհների ուժգնությամբ պայմանավորված մարման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 34 հրշեջ մեքենա և այլ անհրաժեշտ տեխնիկա։

Տեղում աշխատում է ընդհանուր առմամբ 182 հոգուց բաղկացած հրշեջ անձնակազմ։

Ընդգծվում է, որ այժմ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի գյուղ և մասամբ այն վերահսկելի դարձնել, սակայն վերջնական մարել դեռևս չի հաջողվում։

Տեղի ժանդարմերիան համապատասխան ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները։ Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։

Leave a Comment