«Բարսելոնան» ձգտում է վերականգնել համաշխարհային ֆուտբոլում գերիշխող ակումբի կարգավիճակը և իր առջև դրել է հավակնոտ նպատակ՝ ձեռք բերել ՊՍԺ-ի երիտասարդ աստղ Դեսիրե Դուեին։ Այս մասին հայտնում է indykaila News-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Դուեի հետ և նոր նախագիծ կառուցել նրա ու Լամին Յամալի շուրջ։ Նախագիծը նախատեսվում է մեկնարկել առաջիկա ամիսներին։
Անցած մրցաշրջանում Դուեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 61 խաղ, խփել 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։
Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։