Անտոնին ՄՅՈւ-ին կոմպրոմիս է առաջարկել իր ապագայի վերաբերյալ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնին առաջնահերթություն է տալիս «Բետիս» տեղափոխվելուն, որտեղ նա վարձավճարով հանդես է եկել անցած մրցաշրջանի երկրորդ կեսին: Սակայն բրազիլացի ֆուտբոլիստի՝ իսպանական ակումբ տեղափոխվելու ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում «կարմիր սատանաների» ֆինանսական պահանջները. նրանք վինգերի համար պահանջում են 40 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն:

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական գրանդը ճնշում է գործադրում Անտոնիի վրա՝ ստիպելով նրան ընդունել այլ ակումբների առաջարկները: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ հենց «Բետիս»: Այդ նպատակով Անտոնին առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» երկարաձգել իր պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, որից հետո նրան առանց խոչընդոտների վարձավճարով տեղափոխել իսպանական ակումբ:

Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին

«Բետիսի» կազմում Անտոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 9 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ:

Leave a Comment