Թրшմփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր ԱՄՆ-ն լքել է մոտ 1,6 միլիոն միգրшնտ

Դիտում ՝ 25 487

Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ժամկետի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները լքել է մոտ 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալ։

Այս մասին «X»-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«200 օրից էլ պակաս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները լքել է 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալ․ դա հսկա թիվ է»,- գրել է նա։

Նոեմը նշել է, որ սա թեթևացրել է ամերիկյան դպրոցների և առողջապահական հաստատությունների բեռը, թույլ է տվել քաղաքացիներին պահպանել ավելի շատ աշխատանք ստանալու հնարավորությունը, ինչպես նաև «պարգևել է ավելի անվտանգ փողոցներ»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment