Դոնարուման համաձայնեցրել է պայմանագիրն անգլիական գրանդի հետ — Armsport.am

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման նախնական համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է La Stampa-ն։

26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի առնվազն 12 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է դարպասապահի համար ստանալ 50 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել իտալացուն 35 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ Դոնարուման հայտարարել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Նրա գործակալը նշել էր, որ աշխատում է իր հաճախորդի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը տեղափոխելու ուղղությամբ։

Դոնարուման ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2021 թվականից և անցած մրցաշրջանում թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Leave a Comment