https://arm.sputniknews.ru/20250814/iranhh-haraberutjunnery-erbeq-ashkharhaqaghaqakan-gvortsarqi-ararka-chen-darna-kvostanjan-92329072.html
Իրան–ՀՀ հարաբերությունները երբեք աշխարհաքաղաքական գործարքի առարկա չեն դառնա. Կոստանյան
Իրան–ՀՀ հարաբերությունները երբեք աշխարհաքաղաքական գործարքի առարկա չեն դառնա. Կոստանյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխարտգործնախարարն անդրադարձել է «Թրամփի ուղուն»։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T19:35+0400
2025-08-14T19:35+0400
2025-08-14T19:35+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
վահան կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71667059_0:44:1600:944_1920x0_80_0_0_333d118c75150fb12edf612ab69cadf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա չեն դառնա։ IRNA-ի հետ հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ավելի կայուն փոխանցվեն հաջորդ սերունդներին։Կոստանյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա՝ ընդգծելով, որ այն հայկական օրակարգում կարևոր թեմաներից է։Նա նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը` ներառյալ երեք նոր նախագծերը, կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է։«Մեր ընդհանուր դիրքորոշումը շարադրված է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Մենք կարծում ենք, որ այս բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես աշխարհաքաղաքական ուժերի միջև վստահության ամրապնդման միջոց։ Գործնականում Հայաստանում գրանցված ընկերության մեջ ԱՄՆ-ի բաժնեմասը շահավետ կլինի Միացյալ Նահանգների համար, Իրանը ելք կունենա դեպի Սև ծով, իսկ մենք կկարողանանք ադրբեջանական երկաթուղու միջոցով միանալ Ռուսաստանին»,- հավելել է Կոստանյանը։Փոխնախարարը հուսով է, որ տնտեսական փոխկախվածությունը կդառնա համագործակցության կամուրջ, ոչ թե խոչընդոտ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71667059_121:0:1545:1068_1920x0_80_0_0_4c3b4624288f08a144cf18e37bd29b04.jpg
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), վահան կոստանյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), վահան կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարարն անդրադարձել է «Թրամփի ուղուն»։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա չեն դառնա։ IRNA-ի հետ հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ավելի կայուն փոխանցվեն հաջորդ սերունդներին։
Կոստանյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա՝ ընդգծելով, որ այն հայկական օրակարգում կարևոր թեմաներից է։
«Ես այստեղ եմ եկել այն ուղերձով, որ Հայաստանը հաշվի է առել Իրանի դիտարկումները, և որ այդ զգայուն հարցերը հաշվի են առնվել հաղորդակցությունների նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում, որը հայտնի է «Թրամփի ուղի» անվանումով։ Այս նախագծի որոշ մանրամասներ արդեն որոշված են և համաձայնեցված, որոնք ես փոխանցել եմ իրանական կողմին։ Նախատեսվում է Հայաստանում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Բայց դա չի նշանակում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայություն անվտանգության ոլորտում։ Մենք հասկանում ենք, որ սա իրանական կողմին անհանգստացնող հիմնական հարցերից մեկն էր, և կարծում եմ, որ այս հարցը լուծվել է»,- ասել է Կոստանյանը։
Նա նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը` ներառյալ երեք նոր նախագծերը, կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է։
«Մեր ընդհանուր դիրքորոշումը շարադրված է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Մենք կարծում ենք, որ այս բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես աշխարհաքաղաքական ուժերի միջև վստահության ամրապնդման միջոց։ Գործնականում Հայաստանում գրանցված ընկերության մեջ ԱՄՆ-ի բաժնեմասը շահավետ կլինի Միացյալ Նահանգների համար, Իրանը ելք կունենա դեպի Սև ծով, իսկ մենք կկարողանանք ադրբեջանական երկաթուղու միջոցով միանալ Ռուսաստանին»,- հավելել է Կոստանյանը։
Փոխնախարարը հուսով է, որ տնտեսական փոխկախվածությունը կդառնա համագործակցության կամուրջ, ոչ թե խոչընդոտ։