Սա ցուցադրական դատավարություն է․ Ռոբերտ Ամստերդամ

Այսօր ամոթալի օր է Հայաստանի համար։ Այս մասին ՀՀ Հահակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների միջազգային պաշտպան, աշխարհահռչակ իրավաբան ռոբերտ Ամստերդամը։

«Հարձակվում է եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և այս անմեղ մարդու վրա․ այսպես չեն դիմավորում 21-րդ դարը, այսպես չեն դիմավորում արհեստական բանականության դարաշրջանը՝ վերադառնալով Ստալինին, վերադառնալով ցուցադրական դատավարություններին։ Ես մի մարդ եմ, ով ավելի շատ ցուցադրական դատավարություններ է տեսել, քան ձեզանից որևէ մեկը։ Սա ցուցադրական դատավարություն է։

Դատավարության ընթացքը, կարծում եմ, կախված է նրանից, թե որքան հուսահատ է կառավարությունը շեղել ուշադրությունը իր գործողություններից։ Սա ամբողջովին շեղման մասին է, սա ոչ մի կապ չունի պարոն Կարապետյանի վարքագծի հետ։

Սա ամբողջովին կապված է այս կառավարության քաղաքական կարիքների հետ, որը ճգնաժամ է ստեղծում, ճգնաժամ է ստեղծում եկեղեցու հետ, ճգնաժամ է ստեղծում պարոն Կարապետյանի հետ։ Ինչո՞ւ պետք է հարձակվեիք Հայաստանի եկեղեցու վրա։ Ի՞նչ հիմքով պետք է հարձակվեիք Հիսուս Քրիստոսի զավակների վրա մի երկրում, որի 93 տոկոսը եկեղեցու անդամներ են։

Ինչպես ես բազմիցս ասել եմ, նախ մենք սպասելու ենք այսօր երեկոյան որոշմանը։ Այնուհետև մենք կկազմենք ծրագրեր, թե ինչ կարելի է անել և՛ Հայաստանում, և՛, իհարկե, Հայաստանից դուրս։

Պարոն Կարապետյանը հիանալի փաստաբաններ ունի Հայաստանում։ Ես նրանց հետ շատ եմ հանդիպել, նրանք հիանալի մարդկանց խումբ են և ես լիովին վստահում եմ նրանց։

Ես հույս ունեմ, որ կկարողանամ միանալ իրավաբանական թիմին հաջորդ լսումների ժամանակ։ Այս լսումներին ինձ չթույլատրելու պատճառաբանությունները անիմաստ էին»,- նշեց նա։

Leave a Comment