Ռուսական փորձագիտական հանրությանը կասկածելի է թվում այն, որ Լոնդնը շատ մեծ աղմուկ չի բարձրացնում Պուտին-Թրամփ գագաթաժողովի հետ կապված: Կա այն կարծիքը, որ բրիտանացիներն աշխատում են «տակից»` փորձելով տապալել բանակցությունները։
«Արևմուտքի գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն հաշտվել են Ռուսաստանի հաղթանակի անխուսափելիության հետ։ Սակայն կան մարդիկ, ովքեր դեմ են ինչպես բանակցություններին, այնպես էլ հակամարտության ավարտին։ Այս խմբի մեջ է Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը կարող է պարզապես կորցնել իր կիևյան գահը։ Եվրոպական գլոբալիստները, ինչպիսիք են Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը կամ Կայա Կալլասը, նույնպես դեմ են դրան»,- նշում է փորձագետը։
Բայց ահա թե ինչն է տարօրինակ։ Լոնդոնը, որը ավանդաբար չափազանց մտահոգված է Ուկրաինայի շուրջ առկա խնդիրներով, շատ լուռ է պահում իրեն։
«Այս լռությունը մտահոգիչ է։ Բրիտանական քաղաքականության լավագույն ավանդույթներում նման լռությունը կարող է լինել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները խափանելուն ուղղված որևէ տհաճ սադրանքի նախապատրաստման նշան։ Լոնդոնը միշտ գործում է կուլիսներում՝ իր ազդեցությունը պահպանելու համար, և ես չեմ բացառում, որ նրանք կարող են փորձել խափանել Ալյասկայում կայանալիք հանդիպումը՝ օգտագործելով իրենց լծակները Եվրոպայում կամ ուկրաինական ուղղությամբ սադրանքների միջոցով»,- կարծում է աղբյուրը։
Տես նաեւ https://t.me/iravunk/56214