Պեզեշկիանը լրջագույն եւ միգուցե` վերջին նախազգուշացում է ստացել ԻՀՊԿ-ից


Միջազգային

Ինչպես հայտնի է, Նիկոլը զանգահարել էր Իրանի և Ռուսաստանի նախագահներին՝ համոզելու համար, որ ԱՄՆ-ի հետ կնքված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը որեւէ կերպ չի վնասում Մոսկվայի եւ Թեհրանի շահերը։

Մոսկվայի դեպքում հասկանալու հարցեր դեռ կան, իսկ ահա Իրանի թեման այլ է: Հաշվի առնելվ, որ այդ երկրից երկակի գնահատումներ են գալիս «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: Այսինքն, մի կողմից Գերագույն առաջնորդն ու անմիջականորեն նրան ենթական համակարգը, այդ թվում` Իսլամական հեղաթողության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «Զանգեզուրի միջանցք» ասվածը ծայրահեղ մեծ վտանգ են համարում Իրանի համար: Եղել են պաշտոնական հայտարարություններ, որ դա թույլ չտալու համար պատրաստ են անգամ ուժի դիմել: Ի տարբերություն դրա, Պեզեշկիանը պաշտոնապես հայտարարեց, որ վտանգն իրականում ուռչացված է լրատվամիջոցների կողմից, եւ որեւէ խնդիր չի տեսնում, եթե միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանվի: Դա, իհարկե, հարցեր է առաջացնում. Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է պահվել, բայց նաեւ` Սյունիքում տեղակայվել ՆԱՏՕ-ական զորք, որը սպառնալիք կլինի Իրանի համար:

Ահա այս իրավիճակում, երբ Նիկոլը զանգահարում է Պեզեշկիանին, իսկ Միրզոյան Արոն պատրաստվում է այցելել Արախչիին, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանը կարողացավ լեզու գտնել Իրանի հետ, եւ իարնական հարվածի ռիսկը նվազեց:

Հաշվի առնելով, որ Պեզեշկիանի նման դիրքորոշումն ակնհայտորեն լրջագույն ներքին խնդիրներ է առաջացրել: Բանը հասավ նրան, որ, ըստ իրանական միանգամայն տեղյակ աղբյուրի, Պեզեշկիանը, այդ հայտարարության հետ կապված, լրջագույն եւ միգուցե, վերջին նախազգուշացում է ստացել.

«ԻՀՊԿ հրամանատարի քաղաքական հարցերով օգնականի տեղակալը խիստ նախազգուշացում է հնչեցրել՝ ի պատասխան Պեզեշկիանի հայտարարությունների.

Քաղաքական գործիչների կողմից օգտագործվող արտահայտությունները երբեմն փոխում են երկրների ճակատագիրը և դրանք խոցելի են դարձնում իրադարձությունների նկատմամբ։

Ցավոք, նախագահի կողմից թույլ տրված բանավոր սխալների թիվն աճել է։
Արտաքին քաղաքականության ոլորտը այն վայրը չէ, որտեղ կարելի է բարձրաձայնել որևէ ճշմարտություն՝ առանց հետևանքները հաշվի առնելու»։

Սակայն իրանում գնալով միայն զարգանում է թեզը, որ Պեզեշկիանի նման քայլերն ամենեւին էլ անփորձության կամ նման բաների հետեեւանք չեն: Ավելին, որ նրա միջոցով Արեւմուտքը կփորձի փոխել Իրանում գործող կառավարման համակարգը:

Բայց նաեւ տեսանելի է, որ ԻՀՊԿ-ն էլ, ով ունի բոլոր լիազորությունները, կարծես թե պատրաստ է նմա բոլոր զարգացումներին: Ամեն դեպքում, չնայած Պեզեշկիանին տված պարզաբանումներին, Նիկոլը ԻՀՊԿ-ից հերթական զգուշացումը ստացավ. «Պարոն Նիկոլ Փաշինյան, հավատացեք ինձ, ձեր խոսքերը վստահություն չեն ներշնչում և մեզ չեն համոզում։ Մենք գործողություններ կձեռնարկենք մեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար»։

Տես նաեւ https://t.me/iravunk/56213 

 

 

 

Leave a Comment