Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության  հանձնախումբ. Հայաստանի և  Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ՝ առանց  Արցախի ժողովրդի  իրավունքների  իրագործման

Արմինֆո. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների  պաշտպանության  հանձնախումբը  խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնումկայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում  ստորագրված  կամ  նախաստորագրված  փաստաթղթերի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է հանձնախմբի հայտարարությունում:

 

«Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի 

ստորագրումը, որը միակողմանի և անարդարացիկերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի 

հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենքանում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։ 

 

Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի 

շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ 

արձակման հարցի չարծարծումը։

 

Հանձնախումբը վերահաստատում է իր վճռականությունը հետապնդելու այս և այլ հիմնարար հարցերը, 

մասնավորապես՝ վերադարձի իրավունքը, որը ամրագրված է Արդարադատության միջազգային  դատարանի     պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում,  Եվրոպական խորհրդարանի  բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական  խաղաղության նախաձեռնությունում։

 

Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց  Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր,  որը  անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, 

խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր», – ասվում է հայտարարությունում։

Leave a Comment