Արմինֆո. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնումկայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է հանձնախմբի հայտարարությունում:
«Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի
ստորագրումը, որը միակողմանի և անարդարացիկերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենքանում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։
Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի
շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ
արձակման հարցի չարծարծումը։
Հանձնախումբը վերահաստատում է իր վճռականությունը հետապնդելու այս և այլ հիմնարար հարցերը,
մասնավորապես՝ վերադարձի իրավունքը, որը ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպական խորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։
Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որը անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան,
խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր», – ասվում է հայտարարությունում։