Ավստրալիան ճանաչում է Պաղեստին պետությունը


Ավստրալիան կճանաչի Պաղեստինը։

Երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն այս մասին հայտարարել է օգոստոսի 11-ին՝ միանալով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդներին։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալբանեզեն ասել է, որ Ավստրալիայի որոշումը Պաղեստին պետությունը ճանաչելու մասին կձևակերպվի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ճանաչումը «հիմնված է այն պարտավորությունների վրա, որոնք Ավստրալիան ստացել է Պաղեստինյան վարչակազմից», – ասել է Ավստրալիայի վարչապետը։

Ըստ նրա, այդ պարտավորությունների թվում են ՀԱՄԱՍ-ի բացակայությունը Պաղեստինի կառավարությունից, Գազայի ապառազմականացումը և ընտրությունների անցկացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

113 դիտում

Leave a Comment